Վաճառք
Դավիթաշեն, Ձոր 1
Նոր
ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՇՔԵՂ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ՝ ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԻԹԱՇԵՆԻ ՁՈՐ 1 ԹԱՂԱՄԱՍՈՒՄ
Երևանի գեղատեսիլ և հեղինակավոր հատվածներից մեկում՝ Դավիթաշենի Ձոր 1 թաղամասում, Հրազդանի կիրճի անմիջական հարևանությամբ, վաճառվում է երկհարկանի առանձնատուն, որն աչքի է ընկնում ճարտարապետական ինքնատիպ լուծումներով և յուրահատուկ դիզայնով։
Հիմնական բնութագրերը՝
Հողատարածքի մակերեսը՝ 1,200 ք/մ
Շինության ընդհանուր մակերեսը՝ 841 ք/մ
Առանձնատան կառուցվածքը՝
2 նախասրահ
Ընդարձակ և լուսավոր հյուրասենյակ
5 ննջասենյակ՝ յուրաքանչյուրն իր առանձին սանհանգույցով, որոնցից 2-ն ունեն նաև հանդերձարան
Խոհանոց
1 ընդհանուր սանհանգույց
Առանձնատունն ունի 4 պատշգամբ, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի սեփական բակ։
Տարածքը նախատեսվում է բարեկարգել և կանաչապատել՝ ստեղծելով հարմարավետ միջավայր հանգստի և ժամանցի համար։ Բակում նախատեսված են ամառային և ձմեռային ժամանցի գոտիներ, ինչպես նաև առանձին խոհանոց։
Առկա են բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաները։ Ներկայումս իրականացվում է ջեռուցման և օդափոխության բարձրակարգ համակարգերի անցկացումը։
Իդեալական ընտրություն նրանց համար, ովքեր գնահատում են ընդարձակությունը, հարմարավետությունը, ճարտարապետական յուրահատկությունն ու բնությանը մոտ բնակվելու հնարավորությունը։