Վաճառք
Վահագնի, Սիփան
3 հարկանի շատ նրբաճաշակ և յուրօրինակ առանձնատուն՝ բնակելի 450 քմ. մակերեսով և 800 քմ. տնամերձ հողատարածքով։ Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն: Առանձնատունն ամբողջությամբ կահավորված է և համալրված անհրաժեշտ տեխնիկայով։ 1-ին հարկում գտնվում է ընդարձակ և լուսավոր նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց, 1 սանհանգույց և ավտոտնակ` նախատեսված 2 մեքենայի համար: 2-րդ հարկում` 4 ննջասենյակ իրենց լոգասենյակներով, լվացքասենյակ, զգեստասենյակ և 4 բացօթյա պատշգամբ։ 3-րդ հարկում կա հանգստի սենյակ և լոգասենյակ, ինչպես նաը բաց պատշգամբ: Տեղադրված են ջեռուցման և հովացման անհատական համակարգ, բոլոր սենյակներում տեղադրված են օդորակիչներ։ Բակը կանաչապատ է, ունի ամառային զրուցարան: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն:
* Ցուցադրության համար կնքվում է պայմանագիր
* Միջնորդավճար՝ վաճառքի արժեքի 2%
_____________________________________________
Վահագնի թաղամաս՝
Գործում է 24 ժամյա անվտանգության համակարգ, կանաչապատման ծառայություն, արտաքին տարածքների մաքրություն և տեխնիկական սպասարկում: Տարածքում է գտնվում «Արարատ Վելլի» քաղաքամերձ ակումբը՝ լողավազանով, մարզասրահով, ֆուտբոլի խաղահրապարակով, թենիսի կորտերով, գոլֆի դաշտերով և ռեստորանով: Գործում է սպասարկման վճար բոլոր ծառայությունների համար: