Վարձով
Նիկոլ Դուման փող.
Շինության մակերեսը՝ 580 քմ
Հողատարածքի մակերեսը` 600 քմ
4 հարկանի
Վարձակալության է տրվում առանձնատուն Նիկոլ Դումանի փողոցում: Այն կապիտալ վերանորոգվել է և դեռևս չի բնակեցվել: Տեղադրված են պանորամային պատուհաններ, ջեռուցման անհատական համակարգ, օդորակիչներ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով, պրեսգրանիտով և լամինատով: Հյուրասենյակի հատակը տաքացվող է: Առանձնատունն ունի գեղեցիկ խնամված բակ` ամառային զրուցարանով: Տեղադրված է ավտոմատ ոռոգման համակարգ, կա բացօթյա ավտոկայանատեղի:
1-ին հարկ՝ ընդարձակ` 6 մ բարձրությամբ նախասրահ, խոհանոց, 2 սանհանգույց, խորդանոց և լվացքատուն,
2-րդ հարկ՝ ընդարձակ հյուրասենյակ, 2 ննջասենյակ` առանձին սանհանգույցներով, զգեստասենյակներով և բաց պատշգամբներով:
3-րդ հարկ՝ բաղկացած է 4 ննջասենյակից` որոնք ունեն առանձին սանհանգույցներ, զգեստասենյակներ,
4-րդ հարկ` ընդարձակ 2 սենյակ` առանձին սանհանգույցներով, 2 խորդանոց և կա 80 քմ մակերեսով տեռասա, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Մասիսը և Կ. Դեմիրճյանի անվան Համալիրը:
* Գինը չի ներառում այլ վճարումներ (հարկ, կոմունալ վճարումներ)
* Կանխավճար
* Միջնորդավճար